Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել

Արայիկ Հարությունյանն Արցախում դեկտեմբերի 19-21-ը սուգ հայտարարելու հրամանագիր է ստորագրել
17.12.2020 | 16:23

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020-ի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:

Համաձայն հրամանագրի՝ «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ